08.05.2013
Ս.թ մայիսի 15-ին տեղի կունենան <<Գնդասար>> ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ
Ս.թ մայիսի 15-ին ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջի գյուղապետարանում տեղի կունենան <<Գնդասար ՓՀԷԿ >> ՍՊԸ կողմից ներկայացված <<Գնդասար>> ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), Գետամեջի և Պտղնիի գյուղապետարաններում հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 091-41-18-00: