<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 15 00-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի վարչական ղեկավարի նստավայրում /Գարեգին Նժդեհ 5 հասցեում/ տեղի կունենան <<Թաթսթոուն>> ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի հանքավայրի տեղամասում Մեղրի-1220 կվ օդային գծի տեղափոխման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68, 093 60 83 60: