09.10.2018
«Վերածնունդ» երիտասարդական ավանի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենան «Վերածնունդ» երիտասարդական ավանի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ նախնական գնահատման հայտի հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-18: