ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.10.2018
<<Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս>> ՍՊԸ Թափոնների տեղադրման տեղամասի կառուցման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանում տեղի կունենան <<Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս>> ՍՊԸ կողմից ներկայացված Սյունիքի մարզի Թափոնների տեղադրման տեղամասի կառուցման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-18: