04.10.2018
«Էկո Ագրո» ՍՊԸ Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 6/80 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Թեղենիք համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Էկո Ագրո» ՍՊԸ կողմից ներկայացված Կոտայքի մարզի Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 6/80 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: