ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.10.2018
<<Բազալտ 7>> ՍՊԸ Անգեղակոթի բազալտի հանքավայրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հոկտեմբերի 4-ին ժամը 12:00-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում նախատեսվող <<Բազալտ 7>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Անգեղակոթի բազալտի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումները (4-րդ հանրային քննարկում) տեղափոխվում են ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 14 :00-ին: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Սիսիանի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 011-22-02-17: