27.09.2018
Քարաձիի անդեզիտաբազալտի երևակումում 2018-2020թթ. Կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի համայնքապետարանում տեղի կունենան <<Շանթ-Սեյրան>> ՍՊԸ կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Քարաձիի անդեզիտաբազալտի երևակումում 2018-2020թթ. Կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-18: