ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.09.2018
«Բազալտ» ԱԿ Արամուսի բազալտի հանքավայրի <<Բազալտ>> տեղամասի արդյունահանման աշխատանքների գործունեության ժամկետի երկարաձգման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հոկտեմբերի 8-ին ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Կամարիս համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Բազալտ>> ԱԿ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Արամուսի բազալտի հանքավայրի <<Բազալտ>> տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների գործունեության ժամկետի երկարաձգման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման  հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 011-22-02-17: