ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.04.2013
Ս.թ. ապրիլի 19-ին ժամը 12.00-ին ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդակցությունների դահլիճում տեղի կունենան Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. ապրիլի 19-ին ժամը 12.00-ին ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդակցությունների դահլիճում /ք. Երևան, Կառավարության 3-րդ մասնաշենք, 5 հարկ/ տեղի կունենան <<Մեգո Գոլդ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագծի բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ:

Տեղեկությունների համար դիմել՝ հեռ. 22-02-18, 22-14-85: