ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.09.2018
«ԳԵՈՔԱՐՏՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի գլխավոր հատակագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Կոտայքի մարզի Պտղնիի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «ԳԵՈՔԱՐՏՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի  կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի գլխավոր հատակագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: