ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.09.2018
«ԱՔՍԵՍՍ Քոնսալթ» ՍՊԸ Ապարան և Վարդենուտ բնակավայրերում հողապաշտպան անտառտնկարկներ հիմնելու աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխով սահմանված կարգով 2018թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 10:30  Ապարան համայքնի մշակույթի կենտրոնում /հացե՝ ք. Ապարան, Գարեգին Նժդեհ 4/ տեղի կունենա «ԱՔՍԵՍՍ Քոնսալթ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ «ԳՄՀԸ Կենսաբազմազանության Կայուն Կառավարումը Հարավային Կովկասում Ծրագրի աջակցությամբ Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի կողմից Արագածոտնի մարզի Ապարան և Վարդենուտ բնակավայրերում հողապաշտպան անտառտնկարկներ հիմնելու աշխատանքների» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային  ծանուցում և քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Ապարանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման կենտրում, /հացե՝ Ապարան, Բաղրամյան 26/, Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի գրասենյակում /հասցեն՝ Երևան
Արշակունյաց պող., 57/5 շենք/, և Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայքում՝ www.aparan.am, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18, 011/22-02-17: