ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.09.2018
«Ագապե» ՍՊԸ-ի «ՀՀ տարածքի 6-րդ պայմանական բլոկի Կապան համայնքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության» վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով եմ 2018թ. սեպտեմբերի  14-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Կապանի համայնքաետարանի շենքում տեղի կունենան «Ագապե» ՍՊԸ-ի «ՀՀ տարածքի 6-րդ պայմանական բլոկի Կապան համայնքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության» նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18, 011/22-02-17 :