04.04.2013
Ապրիլի 5-ին տեղի կունենան Ագարակի բացահանքի ընդլայնման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ
Ս.թ ապրիլի 5-ին ժամը 14.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետարանում տեղի կունենան «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Ագարակի բացահանքի ընդլայնման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարող եք ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, Ագարակի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: