ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.03.2013
Ս.թ ապրիլի 4-ին տեղի կունենա Կապան և Աճանան համայնքների տարածքում 21.6հա տարածքի անտառվերականգնման ծրագիր հասարակական լսումներ

Ս.թ ապրիլի 4-ին 15.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետարանում տեղի կունենա <<Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի>> ՓԲԸ կողմից ներկայացված Կապան և Աճանան համայնքների տարածքում 21.6հա տարածքի անտառվերականգնման ծրագիր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարող եք ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: