24.08.2018
<<ՄԼ Մայնինգ>> ՍՊԸ Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի հարավային տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. սեպտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին Արագածոտնի մարզի Արևուտի համայնքապետարանում տեղի կունենան <<ՄԼ Մայնինգ>> ՍՊԸ կողմից ներկայացված Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի հարավային տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010221568, 010220218