ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.03.2013
Ս.թ. ապրիլի 4-ին տեղի կունենան Վանաձորի ջրատարի վրա կառուցվող <<Սպիտակ Ջուր>> ՓՀԷԿ-ի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

Ս.թ. ապրիլի 4-ին, ժամը 11.00-ին ք. Երևան, Ադոնցի 10 հասցեում տեղի կունենան <<Էյ-Ի-Ջի-Սերվիս>> ՍՊԸ կողմից ներկայացված Վանաձորի ջրատարի վրա կառուցվող <<Սպիտակ Ջուր>> ՓՀԷԿ-ի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքի հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարող եք ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 091-41-96-34: