26.03.2013
Ս.թ մարտի 27-ին 12.00-ին տեղի կունենա Դիլիջան քաղաքի ՙԴիլիջան տեղամաս 1քմ 9 անտառամաս՚ հասցեում կառուցվող հանգստի քոթեջների կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ
Ս.թ մարտի 27-ին 12.00-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանում տեղի կունենա քաղաքացի Արտյոմ Տիգրանյանի կողմից ներկայացված Դիլիջան քաղաքի ՙԴիլիջան տեղամաս 1քմ 9 անտառամաս՚ հասցեում կառուցվող հանգստի քոթեջների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարող եք ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, Դիլիջանի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 091-42-37-94: