21.08.2018
SUEZ ընկերության Սևանի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2018թ օգոստոսի 31-ին, ժամը 12.00-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի համայնքապետարանի շենքում տեղի կունենա SUEZ ընկերության կողմից ներկայացված Սևանի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18: