ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.08.2018
<<ԷՍ ԱՐ ՓԻ>> Ընկերություն Արմավիրի կեղտաջրերի մաքրման կայանի շինարարության և շահագործման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. սեպտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի նստավայրում տեղի կունենան Արմավիրի կեղտաջրերի մաքրման կայանի շինարարության և շահագործման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010221568, 010220218: