ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.09.2017
ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղական համայնքի գլխավոր հատակագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հոկտեմբերի  4-ին ժամը 11:00-ին ՀՀ Կոտայքի  մարզի Բալահովիտի համայնքապետարանի շենքում տեղի կունենան ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղական համայնքի գլխավոր հատակագծի գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Եղեգնաձորի մարզպետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 010221568, 010220218: