06.03.2013
Ս.թ մարտի 15-ին տեղի կունենա <<Խաչաղբյուր-2>> ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի մասնագիտական եզրակացության վերաբերյալ հասարակական լսումներ
Ս.թ մարտի15-ին 12.00-ին ՀՀ բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճում /ք. Երևան, Կառավարության 3-րդ մասնաշենք, 5 հարկ/ տեղի կունենա <<Մեգաէներջի>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Խաչաղբյուր-2>> ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ:
Տեղեկությունների համար կարող եք դիմել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 091-30-03-03: