ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.08.2018
«Էկո Ֆրութ» ՍՊԸ Աչաջուր համայնքում նախատեսվող ջերմոցային տնտեսության և օժանդակ շինությունների նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով ս.թ. օգոստոսի 30-ին, ժամը 12:00-ին Տավուշի մարզի Աչաջուրի համայնքապետարանում տեղի կունենան «Էկո Ֆրութ» ՍՊԸ Աչաջուր համայնքում նախատեսվող ջերմոցային տնտեսության և օժանդակ շինությունների նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68: