16.08.2018
«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ Շահումյանի ավազի հանքավայրին հարակից տարածքներում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. օգոստոսի 30-ին, ժամը 11:00-ին Արարատի մարզի Շահումյանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ կողմից ներկայացված Արարատի մարզի Շահումյանի ավազի հանքավայրին հարակից տարածքներում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: