<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. օգոստոսի 28-ին ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզպետարանում (հասցե՝ ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16) տեղի կունենա ՀԳՇՆ (Հայգյուղշիննախագիծ) ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Շիրակ-Ջրմուղկոյուղի ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում» փաստաթղթի շրջանակում իրականացվող Գյումրի քաղաքի կոյուղու համակարգի և Շիրակի մարզի Այգաբաց, Հայկավան, Երազգավորս, Բայանդուր, Կապս, Վահրամաբերդ, Հացիկ, Ոսկեհասկ, Առափի, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք գյուղերի ջրամատակարարման համակարգերի նախագծային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68: