<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. օգոստոսի 16-ին ժամը 15:30-ին Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանում տեղի կունենան "Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս" ՍՊԸ կողմից ներկայացված "Հայաստանի Էլեկտրական ցանցեր" ՓԲԸ "ՀՀ Սյունիքի մարզ, գ.Դավիթ-Բեկ, Կարմրաքար թաղամասի N2 փողոցի 2 նրբանցքի հասցեում Վոլոդյա Մարտիրոսյանին պատկանող առանձնատան 0.22 կվ էլեկտրամատակարարում" նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68: