ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.07.2018
<<ՍՎ ջուր>> ՍՊԸ Կոտայքի մարզի Արզնիի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի թիվ 6/64 հորատանցքի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հուլիսի 27-ին ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Արզնիի համայնքապետարանում տեղի կունենան <<ՍՎ ջուր>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Արզնիի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի թիվ 6/64 հորատանցքի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: