15.02.2013
Ս.թ փետրվարի 22-ին Արտանիշի գյուղապետարանում տեղի կունենա Արտանիշի մերգելային կրաքարերի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ
Ս.թ փետրվարի 22-ին ժամը 12.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշի գյուղապետարանում տեղի կունենա <<Միկա Ցեմենտ>> ՓԲԸ կողմից ներկայացված Արտանիշի մերգելային կրաքարերի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, ազդակիր համայնքի ղեկավարի և հասարակական կարծիքի շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ:
Նախագծերին կարող եք ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 2-73-73: