ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.07.2018
<<Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս>> ՍՊԸ "Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Թերակղզի ոչ ափամերձ հատվածի, Արտաշ Գրիգորյանին պատկանող տարածքի 0.22 կվ էլեկտրամատակարարում" վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հուլիսի 20-ին ժամը 11:30-ին Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանում տեղի կունենան <<Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ "Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Թերակղզի ոչ ափամերձ հատվածի, Արտաշ Գրիգորյանին պատկանող տարածքի 0.22 կվ էլեկտրամատակարարում" աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: