ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.02.2013
Ս.թ փետրվարի 22-ին Շորժայի գյուղապետարանում տեղի կունենա Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

Ս.թ փետրվարի 22-ին ժամը 10.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղապետարանում տեղի կունենա <<Գեգամետ պլյուս>> ՓԲԸ կողմից ներկայացված Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, ազդակիր համայնքի ղեկավարի և հասարակական կարծիքի շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ:

Նախագծերին կարող եք ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 31-17-15: