ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.06.2018
<< ՄԷՍ սթոուն>> ՍՊԸ-ի Արարատի տրավերտինի և կավերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. հուլիսի 9-ին, ժամը 11:00-ին Արարատի  մարզի Գոռավանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «ՄԷՍ սթոուն» ՍՊԸ կողմից ներկայացված Արարատի տրավերտինի և կավերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: