20.06.2018
«Քարհանք» ՍՊԸ-ի Ուջանի տուֆի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Կոշի համայնքապետարանում տեղի կունենան «Քարհանք» ՍՊԸ կողմից ներկայացված Ուջանի տուֆի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68