ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.06.2018
<<Դավիթ Փարեմուզյան>> ՍՊԸ-ի Բորբորթի դիաբազային պորֆիրիտների հանքավայրի Քարալանջ տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. հունիսի 29-ին, ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Դավիթ Փարեմուզյան» ԱՁ կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Բորբորթի դիաբազային պորֆիրիտների հանքավայրի Քարալանջ տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: