ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.06.2018
<<Վանակվա>> ՍՊԸ-ի Վայոց ձորի մարզի Ջերմուկի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 7/58 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. հունիսի 25-ին, ժամը 14:00-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Վանակվա» ՍՊԸ կողմից ներկայացված  Վայոց ձորի մարզի Ջերմուկի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 7/58 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: