<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հունիսի 15-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի, Աջափնյակ վարչական շրջանի Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճ. 1 շինություն հասցեում տեղի կունենան Շ. Մկրտչյանի կողմից ներկայացված ք. Երևան Սեբաստիա 14, 143, 141/4, 45, 14/3, Միքաելյան 9, 9/3, 7/1, 7 հասցեներում գոյություն ունեցող առևտրի կենտրոնի վերակառուցման և ընդլայնման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68: