ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.05.2018
<<Նյու Իդա>> ՍՊԸ Կոտայքի մարզի Սոլակի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 34/70 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հունիսի 13-ին, ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Նյու Իդա» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Սոլակի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 34/70 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68: