23.05.2018
<<Շողագա>> ՍՊԸ Ձորագյուղի (Ծակքարի) պեռլիտային ավազների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հունիսի 6-ին, ժամը 12:00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի (Ծակքարի) համայնքապետարանում տեղի կունենան <<Շողագա>> ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի (Ծակքարի) պեռլիտային ավազների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ:Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Ձորագյուղի համայնքապետարանում, հեռ. 22-02-18, 22-15-68, 093092116: