ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.05.2018
"Դեպի Տաթև վանական համալիր տանող ճանապարհի վերակառուցում" ենթածրագրի վերակառուցման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. հունիսի 6-ին ժամը 12:30-ին ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան "Դեպի Տաթև վանական համալիր տանող ճանապարհի վերակառուցում" ենթածրագրի վերակառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218, 094-40-25-68: