<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ.հունիսի 4-ին, ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան <<Դանսառ>> ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Գյուլիբուլաղի տուֆերի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ(2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68, Բյուրակնի գյուղապետարանում, հեռ. 093996636: