ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.05.2018
<<Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ>> ՓԲԸ ՀՀ Կոտայքի մարզի գ. Վերին Պտղնի 5-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 5 հողամասում նախատեսվող առևտրի կենտրոնի կառուցման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. մայիսի 31-ին ժամը 10:00-ին ՀՀ Կոտայքի մարզի գ. Վերին Պտղնիի համայնքաքապետարանի շենքում տեղի կունենան <<Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ>> ՓԲԸ -ի կողմից ներկայացված Վերին Պտղնի 5-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 5 հողամասում նախատեսվող առևտրի կենտրոնի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010221568, 010220218: