ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.05.2018
<<Ավազպլյուս>> ՍՊԸ Տանձուտի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի <<Տանձուտ-1>> տեղամասի աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. Հունիսի 4-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արմավիրի մարզի Տանձուտի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Ավազպլյուս» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Արմավիրի մարզի Տանձուտի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի <<Տանձուտ-1>> տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: