ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.05.2018
<<Ախթալայի ԼՀԿ>> ՓԲԸ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի Շամլուղի պղնձի հանքավայրի ստորգետնյա եղանակով արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդհոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով /չորրորդ փուլ/ 2018թ. մայիսի 24-ին, ժամը 15:00-ին ՀՀ Լոռու մարզի Ախթալայի համայնքպետարանի շենքում, տեղի կունենան «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության ՀՀ Լոռու մարզի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի Շամլուղի պղնձի հանքավայրի ստորգետնյա եղանակով արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: