ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.05.2018
«Արարատցեմենտ» ՍՊԸ Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի բացահանքերի ընդլայնման արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ


<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. մայիսի 18-ին ժամը 15:00-ին ՀՀ Արարատի մարզի Ավշարի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Արարատցեմենտ» ՓԲԸ կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի բացահանքերի ընդլայնման արդյունահանման աշխատանքների ժամկետի երկարաձգման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: