ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.05.2018
«Սթոուն Լենդ» ՍՊԸ Ֆանտան-Ջրաբերի պեռլիտի /լիթոիդային պեմզաների/ հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդհոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով /չորրորդ փուլ/ 2018թ. մայիսի 21-ին, ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր գյուղի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Սթոուն Լենդ» ՍՊ ընկերության Ֆանտան-Ջրաբերի պեռլիտի /լիթոիդային պեմզաների/ հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18: