05.05.2018
«Երևաննախագիծ» ՓԲԸ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գոտիավորման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. մայիսի 18-ին ժամը 11:00-ին Երևանի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գոտիավորման նախագծի գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 01022-02-18: