ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.05.2018
«Քալոյան» ՍՊԸ Ձորագյուղի /Ծակքարի/ պեռլիտային ավազների հանքավայրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. մայիսի 17-ին, ժամը 12:00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Քալոյան» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի /Ծակքարի/ պեռլիտային ավազների հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18: