ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.05.2018
«Նաիրի» ՍՊԸ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի թիվ 5Р և թիվ 6Р հորատանցքերի ածխաթթու գազի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդհոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով /չորրորդ փուլ/ 2018թ. մայիսի 17-ին, ժամը 12:00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի համայնքպետարանի շենքում, տեղի կունենան «Նաիրի» ՍՊ ընկերության ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճքի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի թիվ 5Р և թիվ 6Р հորատանցքերի ածխաթթու գազի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18: