ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.11.2012
Ս.թ դեկտեմբերի 7-ին տեղի կունենան Ջրվեժի գիպսարար կավերի և բազալտի հանքավայրի ընդերքի տեղամասի ընդլայնման նախագծի հասարակական լսումներ:
Ս.թ դեկտեմբերի 7-ին ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզի, Ջրվեժի գյուղապետարանում տեղի կունենան <<Գաջ>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված Ջրվեժի գիպսարար կավերի և բազալտի հանքավայրի ընդերքի տեղամասի ընդլայնման նախագծի մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, պետական մարմնի և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքի հասարակական լսումներ: Նախագծերին կարող եք ծանոթանալ <Բնապահպանական փորձաքննություն> ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: