ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.09.2017
<<ԳԵՈՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակումում 2017-2019թթ. ընթացքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի համայնքապետարանում, իսկ նույն օրը ժամը 16.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինարի համայնքապետարանում տեղի կունենան <<ԳԵՈՄԱՅՆԻՆԳ>> ՍՊ ընկերության ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակումում 2017-2019թթ. ընթացքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ:

 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 010221568, 010220218: