09.06.2014
Ս.թ. հունիսի 18-ին տեղի կունենան <<Իջևան-1>> ՓՀԷԿ-ի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հունիսի 18-ին ժամը 12.00-ին ք. Երևան, Տերյան փող. 105/1 հասցեում <<Ցիտադել>> բիզնես կենտրոնի շենքում տեղի կունենան <<Ջուրլույս>> ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված <<Իջևան-1>> ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ: