ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.06.2014
Ս.թ. հունիսի 12-ին տեղի կունենան Հրազդանի ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220Կվ էլեկտրահաղորդակցման գծի վերակառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրաազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հունիսի 12-ին ժամը 11.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի շենքում /ք. Եղեգնաձոր/ տեղի կունենան Հրազդանի ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220Կվ էլեկտրահաղորդակցման գծի վերակառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 72-00-10: